|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 20-ին` ժամը 09.30-ին, վերսկսվել են 1933 թ. ծնված Թամամ Արմենակյանի որոնողա-փրկարարական աշխատանքները. հայտնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին` ժամը 19.58-ին, ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ: