|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մալիի իշխանությունները հունիսի 18-ին խաղաղության պայմանագիր են կնքել տուարեգ գրոհայինների հետ. հայտնում է Reuters-ը:
Կողմերը համաձայնության են եկել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում կայացած բանակցություններից հետո, որոնք տևել են մոտ երկու շաբաթ և անցել ՄԱԿ-ի ու ԵՄ մասնակցությամբ:
Պայմանագիրը թույլ է տալիս Մալիի իշխանություններին մինչև նախագահական ընտրությունները վերականգնել վերահսկողությունը վերջերս գրոհայինների կողմից գրավված հյուսիսային Կիդալ քաղաքի վրա: