|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Նամակի պատճենը նա ուղարկել է «Հետք»-ին:
Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:
Աշոտ Սուքիասյանի այս հայտարարությունը նրա հանդեպ առաջադրված մեղադրանքի եւ հետախուզման մեջ գտնվելու գեղեցիկ գծված սցենարի տրամաբանական շարունակությունը կարելի է համարել: Ակնհայտ է, որ իր վրա պարտադրանքով կամ առանց պարտադրանքի մեղքը վերցնելով՝ Սուքիսյանը փրկում է վարչապետի եւ քավորի՝ Կճոյանի կաշին:
Մի ուշագրավ փաստ եւս, այն, որ օֆշորային կազմակերպությունը հիմնադրել է Սուքիասյանը՝ իբր առանց վարչապետի եւ Կճոյանի գիտության, այս տեղեկատվությունը արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շրջանառվում է իշխանական շրջանակներում: Ինչպես ասում են՝ եկավ ճիշտ ժամանակին ինֆորմացիան տարածելու պահը…