|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լույս է տեսել Հրանտ Բաղդասարյանի «Հայերի էթնիկական մաքրում, բռնագաղթ եւ Ցեղասպանություն Ադրբեջանում 1988-1991 թթ.» գիրքը:
ԼՂԻՄ-ի` խորհրդա-ադրբեջանական վայրի շրջափակման տարիներին /1988-1991 թթ./ ինքնորոշման իրավունքի համար պայքարի ելած ղարաբաղցիներին «խրատելու» սեւ վարագույրի տակ քողարկված` Ադրբեջանի Հանրապետությունը ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների եւ իր ՕՄՕՆ-ականների ձեռքով հանրապետության բնակավայրերում ապրող բնիկ 650-750 հազար հայերի լայնածավալ էթնիկական մաքրումներ, բռնագաղթեր եւ ցեղասպանություն է կատարել: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հապճեպ դուրս է եկել դրա կազմից եւ անմիջապես ագրեսիա սկսել ԼՂԻՄ-ի եւ ՀՀ-ի դեմ, որ 1918-1920 թթ. օրինակով նրանցից նոր տարածքներ զավթեր:
Բաղդասարյանն իր գրքում ընթերցողների ուշադրությունը սեւեռում է Ադրբեջանի այդ միջնադարյան բարբարոսության անժխտելի փաստերի վրա եւ իր բողոքի ձայնն է բարձրացնում` դրա կազմակերպիչներին ու կատարողներին միջազգային պատասխանատվության ենթարկելու համար: