|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քննադատել է երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը. տեղեկացնում է Anadolu-ն:
Ըստ նրա` փաստը, որ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ անդամակցության վերաբերյալ բանակցություններ են ընթանում` կոպենհագենյան չափանիշների համապատասխան, վկայում է, որ ժողովրդավարությունը Թուրքիայում այս պահին համապատասխանում է այդ պահանջներին: Հետեւաբար` որեւէ գնահատական տալուց առաջ Եվրախորհրդարանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը:
Գյուլն ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայում կատարվող իրադարձությունների նման դեպքեր տեղի են ունեցել Մադրիդում, Աթենքում, Նյու Յորքում եւ Լոնդոնում, եւ դրանց ինչ-ինչ յուրահատկություն տալը, ակներեւ կողմնապահություն է: