|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել էինք, որ այսօր Վաղարշյան փողոցի իր բնակարանում ինքնասպանություն է գործել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով` օպերատիվ քննչական խումբը Վաղարշյան 19/1 շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա հայտնաբերել է 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին` աջ ձեռքին` հրազեն: Գրասեղանին հայտնաբերվել է նաև նամակ, որում, ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ, բոլորից ներողություն է խնդրել և գրել է. «Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նամակի մոտ դրված է նաև նրա «Վաղ, թե ուշ» գիրքը: