|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ Ստամբուլի ոստիկանությունն այսօր առավոտյան շրջափակել էր Թաքսիմ հրապարակը` փորձելով ցրել ցուցարարներին:
Ըստ Associated Press-ի` ոստիկաններին հաջողվել է ազատել հրապարակը ցուցարարներից: Վերջիններս դիմադրություն են ցույց տվել, և ոստիկանները նրանց ցրելու համար ստիպված են եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու վերակառուցման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են մոտ երկու շաբաթ: