|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստան-Մալթա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից միայն Արթուր Սարկիսովը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա, մասնավորապես, ասաց. «Բարդ է ինչ-որ բան ասել: Մենք հաղթանակի համար էինք խաղում: Վատ չէինք սկսել, սակայն չէինք սպասում, որ այդքան արագ գոլ բաց կթողնենք: Իմ կարծիքով` երկրորդ խաղակեսում ավելի լավ սկսեցինք խաղալ, սակայն մեզ չհաջողվեց անել ամենակարեւորը` գոլ խփել:
Անգամ այս պարտությունից հետո էլ շարունակելու ենք խաղալ միայն հաղթանակի համար»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ընտրանին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Մալթայի ընտրանուն` կորցնելով ԱԱ-2014-ի ընտրական խմբից դուրս գալու շանսը: