|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ստամբուլաբնակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերին, ում աշխատանքների ցուցահանդեսը երեկ բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխարհահռչակ լուսանկարչի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:
Արա Գյուլերը հանրապետության նախագահին պատմել է երևանյան ցուցահանդեսի մասին, ներկայացրել Հայաստան իր այցից ստացած տպավորությունները, խոսել նաև հետագա ծրագրերի մասին: Հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ Արա Գյուլերը համալրել է իր լուսանկարների հայտնի շարքը՝ անձամբ լուսանկարելով նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին նա նախագահին նվիրել է նաև իր աշխատանքներից մեկը: