|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում շարունակվում են հակաիշխանական ցույցերը: Իզմիրում կիրակի գիշերը ցուցարարները այրել են իշխող «Արդարություն և զարգացոջմ» կուսակցության (AKP) գրասենյակը. հայտնում է Reuters-ը: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
Ամենադաժան բախումներ տեղի են ունեցել Ստամբուլի կենտրոնում` Բեշիքթաշ թաղամասում: Այստեղ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:
Ոստիկանության հետ բախումները սկսվել են Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու քանդման դեմ բողոքի ակցիայից հետո: Միայն մայիսի 31-ին ձերբակալվել է ավելի քան 1700 մարդ: Ցույցերը անցել են մոտ 67 քաղաքում: Տուծածների թիվը հասնում է հարյուրների:
Ցուցարարներն իշխանություններից պահանջում են հրաժարվել զբոսայգին քանդելու և այնտեղ առևտրի կենտրոն կառուցելու մտքից: