|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես` 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են Երևան-Գյումրի-Վրաստանի սահման Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի տարածքում (երկու ուղղություններով) և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Քոչինյան փողոցում տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տվյալ ճանապարհահատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ. է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: