|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի նախաձեռնությամբ` Մոսկվայի Պավել Սլոբոդկինի անվան համերգային սրահում կայացել է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
Համերգին մասնակցել են ջութակահար Դավիթ Սարգսյանը /ԱՄՆ/, դաշնակահարներ Արեգ Սարգսյանը, Նոնա Զաքարյանը, Նունե Հարությունյանը, Մարիա Ղամբարյանը: Առաջին անգամ հնչել են ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանի` դաշնամուրի համար գործիքային փոխադրումները «Գայանե» և «Սպարտակ» բալետներից: