|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Նելեգալ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ՌԴ սահմանապահ զորքերի հետ համատեղ Մեղրիի մաքսակետում ծառայություն կատարելիս, մայիսի 25-ին, ժամը 06.00-ին, նշված անցակետից ոստիկանություն բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների. հաղորդում է ոստիկանությունը:
Բերման են ենթարկվել 22-ամյա Փեյման Է.-ին եւ 23-ամյա Մեհրդատ Յ.-ին, որոնք մայիսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին գողության մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: