|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրերս Ադրբեջան է ժամանել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: Ըստ Ադրբեջանի նախագահի կայքի տարածած պաշտոնական հաղորդագրության` Մինյոնը հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է ԵԽ նախարարների հանձնախմբում Ադրբեջանի նախագահության հարցը, որը նախատեսված է 2014թ. մայիսին:
Contact.az-ը տեղեկացնում է, որ իրականում Մինյոնը Բաքու է գնացել` համոզելու Ադրբեջանի իշխանություններին լուրջ քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման դեմ, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ:
Բանն այն է, որ Եվրոպայում անհանգստանում են, որ Ադրբեջանի նախագահությունը կարող է վատ ազդեցություն թողնել ԵԽ վարկանիշի վրա և քննադատության արժանացնել միջազգային ժողովրդավարական հանրության կողմից: