|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 9-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իսպանացի լեգենդար օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը:
Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ Վահագն Գեւորգյանը նշեց, որ համերգի տոմսերն արդեն վաճառվում են, արժեն 5000- 50 000 դրամ:
«Երեկ որոշ ԶԼՄ-ներով ինֆորմացիա էր տարածվել, թե Կաբալիեն նաեւ Արցախում է համերգ ունենալու: Սակայն ես հայտարարում եմ, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գեւորգյանը: