|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անցած շաբաթ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այցելել է Կոլումբիա, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել:
Նա նաեւ այցելել է Նոբելյան մրցանակակիր, աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին: 86-ամյա գրողը մտագարությամբ է տառապում: Նրա եղբայրը հայտնել է, որ քաղցկեղի դեմ բուժումը նպաստել է գրողի հիշողության կորստին. տեղեկացնում է Los Angeles Times-ը:
«Քիմիաթերապիան բուժել է քաղցկեղը, սակայն վնասել է մի շարք կարեւորագույն նյարդեր: Նա հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Երբեմն ես լաց եմ լինում, քանի որ զգում եմ, որ կորցնում եմ նրան»,- ասել է Մարկեսի եղբայրը: