|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:
Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Կոմիտասի ժառանգությունը` որպես հայ ժողովրդի ինքնությունը բացահայտող հայոց պատմության յուրօրինակ սեղմագիր: Նախագծի հեղինակն է «Կանթեղ» համույթի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի բնագավառում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան: Համերգային ծրագրին մասնակցում են «Կանթեղ» համույթի մենակատարներ Իշխան Հարությունյանը /սաքսոֆոն/ և Արփինե Կալինինան /դաշնամուր/:
Ծրագրում ներառված են Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի և դաշնամուրի համար, կոմիտասյան մեղեդիները՝ Արփինե Կալինինայի դաշնամուրային յուրովի մեկնաբանությամբ: Երաժշտական դադարների ընթացքում կներկայացվեն մեներգերի բանաստեղծականտեքստերի ընթերցումներ և դասախոսություններ: