|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը համարվում է նախկին վարչապետ, սև խավիարասեր Արմեն Դարբինյանի «գերազանցիկների» կառավարության անդամներից մեկը, որը «Ավագ սոլյուշըն» ՍՊԸ-ի տնօրենն էր: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Ավանեսյանի գլխավորած կառույցը Երևանի ջրմուղ-կոյուղու վարձակալության որակի երաշխավորն էր:
Այս ՍՊԸ-ն ներկայացրել է մի հաշվետվություն, որը կարդացողը կարող է մտածել, թե Երևանի կոյուղին աշխարհում լավագույնն է, սակայն հենց ընկերության գործունեության պատճառով չեն կատարվել բազմաթիվ աշխատանքներ, մինչև այսօր մշակված չէ մայրաքաղաքի ջրահեռացման քարտեզը: Ասել է թե՝ օրեր շարունակ տեղացող անձրևի հետևանքով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ջրի համար պետք է պատասխանատվություն կրի նաև նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը: