|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ Բրիտանիայում բնակվող հնդիկների մի ընտանիք հայտարարել է, որ իրենց` Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում մահացած դստերը սպանել են բժիշկները` նրա օրգաններին տիրանալու համար. տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղջիկը մի քանի օր տառապել է ջրազրկումից, ինչն էլ պատճառ է դարձել, որ ծնողները նրան հիվանդանոց տանեն: Աղջկա մայրը պատմել է, թե ինչպես է իրենց դուստրը մահացել վայրկյանների ընթացքում:
Հերձման ժամանակ աղջկա օրգանները հանվել են եւ հետ չեն վերադարձվել, ինչն էլ առիթ է տալիս ծնողներին կասկածելու, որ բժիշկները միտումնավոր են սպանել իրենց երեխային: