|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիս 5-ին կայացած` ավագանու ընտրությունների ժամանակ գրանցված ընտրախախտումների փաստով ոստիկանությունում հարուցվել են թվով 7-րդ և 8-րդ քրգործերը:
Այսպես` մայիսի 5-ին` ժամը 21:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ iditord.am կայքում տեղեկություն է տեղադրվել, որ թիվ 5/10 տեղամասում Նապոլեոն և Հայկ Մ.-երը պարզել են, որ իրենց ստորագրության փոխարեն առկա են այլ անձանց ստորագրություն:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: