|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անձամբ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հորդորել, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորի:
Ու դա արել է ոչ միայն ՕԵԿ-ի, այլև հենց ՀՀԿ-ի շահերից ելնելով: Ասել է թե՝ Երիցյանի մասնակցությամբ ՕԵԿ-ը սպասվածից ավելի շատ ձայն կարող էր հավաքել, ինչը պետք էր ՀՀԿ-ին՝ ընտրողների ձայները փոշիացնելու համար:
Թե որքանով արդարացան ՀՀԿ-ի և Ս. Սարգսյանի սպասելիքները, հայտնի չէ, բայց դժգոհելու առիթ պետք է որ չունենան: Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է լուրի իսկությունը պարզել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, որն ասել է. «Ցուցակը գլխավորելու հարցը որոշել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը»: