|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ընտրախախտումները եղել են և' իշխանության, և' ընդդիմության կողմից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահրամ Վարդանյանը:
Ըստ նրա` մի շարք ընտրատարածքներում հաշմանդամների համար համապատասխան պայմաններ չեն եղել, գրացվել են կուտակումներ, որոնք լարվածություն են ստեղծել, նաև արձանագրվել է մի դեպք, երբ քաղաքացին փորձել է 2 քվեաթերթիկ գցել քվեատուփ, բայց, երբ հանձնաժողովի անդամները նկատել են դա, փախուստի է դիմել:
«Խախտումներ հիմնականում գրանցվել են ՕԵԿ-ի, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից», - ընդգծեց Վարդանյանը և ավելացրեց, որ Էրեբունիի և Շենգավիթի ընտրատեղամասերում «Բարև Երևան» դաշինքի կողմից ընդհանրապես խախտումներ չի նկատվել: