|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կեսօրին բավական թեժ է եղել իրավիճակը Նոր Նորքում տեղակայված 2/30 ընտրատեղամասում: Հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղարին դուր չի եկել, որ Դաշնակցության վստահված անձը ճշտել է իր ձեռքի ցուցակները. հայտնում է «Երկիր մեդիա»-ն:
Րոպեների ընթացքում ընտրատեղամասում են հայտնվել մի խումբ մարդիկ՝ շուրջ 20 հոգի, ովքեր ներկայացել են որպես ՀՀԿ-ականներ ու վստահված անձից խլել են ցուցակները:
Հանձնաժողովի քարտուղարը մեղադրել է նաեւ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամին` ցուցակ ճշտելու ու իբր այդ ձեւով անօրինական գործունեություն իրականացնելու մեջ: Ընտրատեղամասում աշխատող դիտորդներն էլ ասել են, որ այդ ամենի նպատակը պարզապես որոշ ժամանակահատվածով իրարանցում առաջացնելն է եղել: «Նկատել եմ, որ խախտում չի եղել, պարզապես եղել է վարկաբեկում: Սա ներկուսակցական վիճակներ են, որ կարողանան օգտվել այդ իրավիճակից ու տնօրինեն դրությունը»,- ասել է դիտորդ Մարիամ Խուրշուդյանը։