|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոնդոնում օրերս կայացել է հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաեւ բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տարվա դիվանագետ-2013» մրցանակը ներկայացվել է 10 անվանակարգում: Մրցանակաբաշխությունը վարել է հայտնի բրիտանացի դիվանագետ, նախկին դեսպան սըր Քրիսթոֆեր Մեյերը:
Եվրասիա տարածաշրջանի համար նախատեսված մրցանակը, դեսպանների միաձայն քվեարկության արդյունքում, հետմահու շնորհվել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանին՝ բացառիկ ձեռքբերումների ու իր երկրի շահերն արդյունավետ կերպով ՄԹ-ում ներկայացնելու համար:
Մրցանակն ընդունել է ՄԹ-ում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը: