|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր Նորքի 5-րդ զանգվածում` Միկոյան փողոցում, Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին` բուկլետներ բաժանել այդ հատվածում. տեղեկացնում է Ստյոպա Սաֆարյանը:
«Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցն անգամ բավարար չեղավ` հասկացնելու, որ նա քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս: «Ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»,- հայտարարեց նա քիչ առաջ: Ինչպեսեւ նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողնվեց Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում, նաեւ պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն` քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին»,- Facebook-ում լրագրողների համար հաղորդագրություն է թողել Ստեփան Սաֆարյանը: