|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ ուրախ է հայտնվել այն քաղաքական գործիչների «ակումբում», ովքեր կոտրել են իրենց ձեռքը հեծանվային զբոսանքների ժամանակ. տեղեկացնում է Apsny.ge-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում արած այս խոստովանությունը հեռարձակվել է վրացական հեռուստաալիքներով: Քերին շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին, որ Վրաստանը մասնակցում է Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելությանը, եւ հավելել է, որ ավելի վաղ կհանդիպեր Վրաստանի նախագահի հետ, եթե նա ձեռքը կոտրած չլիներ: Քերին ասել է, որ ինքն էլ է ժամանակին նույն կերպ կոտրել ձեռքը: Ի պատասխան Սահակաշվիլին նշել է, որ, փաստորեն, նման պայմաններում իրենց ձեռքն են կոտրել ԱՄՆ պետքարտուղարը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: «Այնպես որ` դա լավ ակումբ է»,- հայտարարել է նա: