|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պակիստանի հակաահաբեկչական տրիբունալն այսօր արգելել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին որեւէ քաղաքական պաշտոն զբաղեցնել երկրում: Արգելքը գործում է ցմահ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Այսօր նաեւ Պակիստանի դատարանը երկարաձգել է նախկին նախագահի կալանքը մինչեւ մայիսի 14-ը: Մուշարաֆը տնային կալանքի տակ է` իր առանձնատանը: Նա մեղադրվում է 1999-ին իշխանությունը զավթելու, Գերագույն դատարանն ապօրինաբար լուծարելու, նախագահ եղած ժամանակ առանց դատի հաշվեհարդարներ տեսնելու, նաեւ երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությունը կազմակերպելու մեջ: