|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրազիլիայի հավաքականի երկրպագուները դարձյալ դատապարտել են բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարին: Նրանք շատ դժգոհ են Չիլիի հետ ընկերական հանդիպումում (2:2) ֆուտբոլիստի ցուցադրած խաղից: Չնայած ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ, երկրպագուները սուլոցներով են ընդունել ինչպես նրան, այնպես էլ ամբողջ թիմին:
Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Տյագո Սիլվան պաշտպանել է իր թիմակից Նեյմարին. «Ափսոս, որ Բրազիլիայի ազգային հավաքականի երկրպագուները սուլոցներով են ընդունում երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Դա ցավալի է ինձ համար, բայց ես գիտեմ, թե որքան դժվար է խաղալ Բրազիլիայի հավաքականում»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում championat.com-ը: