|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Պարզվում է' ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀԿ-ից տարածք է վարձակալել: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրները, նախարարությունը վերջերս Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում ՀՀԿ տարածքային կառույցի գրասենյակից մոտ 43 քմ տարածք է վարձակալել, և այնտեղ է տեղակայվել նախարարության մարզային ներկայացուցչությունը: ՀՀԿ-ն էլ իր տարածքի համար վարձակալության բավական բարձր գին է սահմանել՝ 206 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ մյուս մարզերում այս նախարարությունը տարածքներ վարձակալել է կամ մարզպետարանից, կամ քաղաքապետարանից:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ՀՀԿ անդամ է: Ասել է թե՝ նա պետական գումարներով լավություն է անում հարազատ կուսակցությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դասական օրինակ, որը կիրառվում է շատ ու շատ երկրներում: