|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում կառավարության կազմի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել: Այս մասiն նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ հավելեց, որ նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր:
Անդրադառնալով օրերս Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Ilur.am կայքի լրագրողի հետ կապված միջադեպին, Շարմազանովը նշեց, որ ինքը դատապարտում է լրագրողի, քաղաքացու հանդեպ կիրառված ցանկացած բռնություն, իսկ միջադեպով զբաղվում են իրավապահ մարմինները:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե գո՞հ է արդյոք Սերժ Սարգսյան ՀՀԿ նախընտրական քարոզարշավից, Շարմազանովն արձագանքեց. «Մենք բոլորս գոհ կամ դժգոհ չլինելը կտեսնենք մայիսի 5-ին: Ես արդեն նշեցի, որ մենք դրական ենք գնահատում քարոզարշավը»: