|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական զորքերի եւ ընդդիմության ուժերի մարտերից մեկի ժամանակ փլուզվել է ամենահին մզկիթի մինարեթը: Կողմերը միմյանց են մեղադրում դրա մեջ. տեղեկացնում է Al-Jazeera-ն: Տեղական հեռուստաընկերությունները հայտնել են, որ մզկիթի փլուզման պատճառ են դարձել մոտակայքում տեղի ունեցած պայթյունները:
Մզկիթը, որը կառուցվել է 8-րդ դարում, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: