|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 24-ին` ժամը 12:00-ին, ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ ռուսաստանյան հանրության ներկայացուցիչները պիկետ են անցկացնելու, որի նպատակը Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջելն է:
Ռուսաստանն այն երկրներից է, որ առաջիններից մեկն է պետական մակարդակով դատապարտել Օսմանյան Թուրքիայում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը եւ այն կոչել իր անունով` ցեղասպանություն:
Պիկետն արտոնված է Մոսկվայի իշխանությունների կողմից: Մասնակիցների թիվը սահմանափակ է, քանի որ մոտակայքում է գտնվում Խամովնիչեսկի դատարանը, եւ դեպի դեսպանատուն տանող մայթերը նեղ են: