|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քեմբրիջում գտնվող տան մոտ, որտեղ բնակվում էին Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվողները, ոստիկանները ևս երկու հոգու են ձերբակալել. հայտնում է Лента.ру-ն` վկայալոչելով NBC News-ը:
Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների իրականացման մեջ մեղադրում են Ցարնաեւ եղբյարներին` 26-ամյա Թամերլանին եւ 19-ամյա Ջոհարին: Սոցիալական ցանցերում արդեն տեղեկություններ կան, որ նրանք բնակվել են Թուրքիայում, հետո` տեղափոխվել ԱՄՆ: Այլ վարկածներով` պատանիները որոշ ժամանակ սովորել եւ ապրել են Մախաչկալայում, իսկ Մասաչուսեթս տեղափոխվել են մեկ տարի առաջ:
Ավագ եղբայրը` Թամերլանը մահացել է ոստիկանների հետ հրաձգության ժամանակ, իսկ Ջոհարին հաջողվել է փախչել: