|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ երիտասարդական լիգան տեղեկացնում է, որ Հայաստան է ներթափանցել հերթական նոր աղանդը` «Վերածնունդ» անվանումով, որը Հայաստան է ներխուժել Ուկրաինայից:
Այս աղանդի մասին վերջերս ՄԵԼ-ը տեղեկացել է Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցներից, ովքեր նշել են, որ այդ աղանդը սկսել է իր գործունեությունը Երևանում, սակայն գրանցված չէ Հայաստանում: ՄԵԼ-ը տեղեկություններ է հավաքել այդ աղանդի մասին և պարզել, որ այդ կազմակերպությունը, ինչպես և մյուսները, զբաղված են կեղծ բուժումներով, որով էլ իրենց շարքերն են ընդգրկում տարբեր մարդկանց: