|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Պռոշյան գյուղի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիան լուսաբանելիս լուսանկարիչ Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է և վայր ընկել տաղավարի տանիքից: Նրան շտապ օգնության են հասել` սկզբում` գյուղացիները, հետո` բժիշկները: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել. Գագիկ Շամշյանն այս պահին զբաղված է իր մասնագիտական գործունեությամբ:
Ցավոք, Գագիկ Շամշյանի համար անհնար է եղել «անմահացնել» իր հետ կատարվածը, և դա արել են «Ֆոտոլուր» գործակալության նրա կոլեգաները` այս անգամ օպերատիվությամբ առաջ անցնելով Գագիկ Շամշյանից:
Լիահույս ենք, որ Շամշյանն այս «բացթողումն» անուշադրության չի մատնի եւ արդեն մոտակա ժամերին ավելի ծանր ու ավելի ցնցող իրադարձությունների բովում կհայտնվի:
