|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել էինք, որ մոտ 250 պռոշյանցիներ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով` նույն գյուղի բնակիչներ Արայիկ և Արտակ Պետրոսյաններին ձերբակալելու դեմ:
Սակայն քիչ առաջ ոստիկանությունը նոր փաստեր ներկայացրեց կալանավորված տղաներից մեկի վերաբերյալ: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված՝ նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Արայիկ Պետրոսյանի դեմքից և քթից, ինչպես նաև նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջևի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջևի ձախ դռան շրջանակից և պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ եւս հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր»: