|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին` ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին` Ջաջուռ գյուղի մոտ, ձնաբքի հետևանքով ավտոմքենաներ են արգելափակվել: Դրանցից մեկում կա վատառողջ քաղաքացի: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ տեղեկություններ կհաղորդեն քիչ ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության` ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը եղանակի կտրուկ փոփոխության հետևանքով առատ ձյուն է տեղացել որոշ շրջաններում: