|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) և Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել:
Թերթի տեղեկություններով՝ պատգամավորները որոշել են խաղողի այգի մշակել և գինու ու կոնյակի գործարան հիմնել այնտեղ: Մխիթարյանն ու Պետրոսյանը հաճախ են լինում ԼՂՀ-ում ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:
Ինչ խոսք, նշում է թերթը, ողջունելի է, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Արցախում: Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Ալիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ոչ հեռախոսով, ոչ էլ հանդիպելիս պարզապես չի ցանկացել անգամ հարցը լսել: Իսկ Արշակ Մխիթարյանն ասել է, թե իրականում նման բան չկա. «Նման բան գոյություն չունի, չէ, վարչապետին չեմ ճանաչում»: