|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 15-ին, ժամը 01.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել` 05.17-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքի «Բաղաբուրջ» թաղամասի թիվ 31 տանը: Այրվել են Լ.Բաղդասարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկի ննջասենյակը` գույքով (75 քմ), և տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ):