|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության առաջին օրը հայ սամբիստները նվաճել են երեք մեդալ:
Երիտասարդների մրցամարտում 48 կգ քաշային կարգում հանդես եկող, անցած տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ջիվան Ղազարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Աղջիկների 40 կգ քաշային կարգում Քնարիկ Ստամբուլցյանն արժանացել է արծաթե, իսկ Դավիթ Խաչատրյանը պատանիների 48 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալի:
Այսօր՝ ապրիլի 13-ին, մրցագորգ դուրս կգան պատանիներից Կարեն Մինասյանը` 52 կգ, Հարություն Առաքելյանը` 65կգ, Սամվել Հակոբյանը` 81կգ, Ալբերտ Սարգսյանը` +87կգ, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը` 52 կգ, Ռաֆիկ Մանուկյանը` 68 կգ, Սեյրան Սահակյանը` 90 կգ և Գարեգին Կիրակոսյանը +100 կգ քաշային կարգերում:
Լիմասոլում մրցում են 22 պետությունների մարզիկներ: