|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ իր ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի միջև շատ ընդհանրություններ կան:
«Ես խոնարհվում եմ այդ կնոջ առաջ: Կարդացի նրա կենսագրությունը ու հասկացա, որ մեր միջև շատ ընդհանուր բան կա: Մենք ավարտել ենք նույն համալսարանը և երիտասարդ տարիքում հասարակական գործունեությամբ զբաղվել: Երկուսս էլ աշխատել ենք խորհրդարանում ու կառավարությունում: Կարծում եմ` նա միշտ կմնա ինձ համար որպես կին քաղաքական գործչի օրինակ»,- մեջբերում է Մատվիենկոյին РИА Новости-ին: