|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հարուկի Մուրակամիի նոր վեպը` «Գունատ Ցուկուրու Տաձակին եւ նրա ուխտագնացության տարիները» մեծ հետաքրքրություն է առաջացրել ճապոնացի ընթերցողների շրջանում: Amazon ինտերնետային խանութի ճապոնական բաժանմունքն արդեն մոտ 20 հազար նախնական պատվեր էր ստացել:
Տոկիոյի գրախանութներից մեկում երեկ տեղի է ունեցել Հարուկի Մուրակամիի գրքի կեսգիշերյան շնորհանդեսը: Հարյուրավոր երկրպագուներ եւ գրքասերներ հերթ են կանգնել` հեղինակին տեսնելու եւ նրա ինքնագիրը ստանալու համար:
Մուրակամին համարվում է մեր ժամանակների լավագույն ճապոնացի հեղինակը եւ երեք անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի. տեղեկացնում է Reuters-ը: