|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 9-ին` ժամը 23.50-ին, 1970 թ. ծնված Հակոբ Ն.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 19.30-ի սահմաններում, իր և ընկերուհու` 1984 թ. ծնված Աննա Ավետիսյանի միջև Ուրցաձոր գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով վերջինիս պարանոցը սեղմելով, խեղդամահ է արել նրան, ապա իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է իր կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:
Հակոբ Ն.-ն դեպքի վայրից տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, որտեղ էլ ստանում է ստացիոնար բուժում:
Կատարվում է նախաքննություն. հայտնում են ոստիկանությունից: