|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փհենյանը պատրաստվում է Հարավային Կորեայի հետ համատեղ Կեսոն արդյունաբերական գոտուց դուրս բերելի իր բանվորներին. ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում է, որ արդյունաբերական համալիրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվելու է. տեղեկացնում է Интерфакс-ը: «ԿԺԴՀ-ն ժամանակավորապես կդադարեցնի արդյունաբերական գոտու գործունեությունը եւ կքննարկի հարցը` այն շարունակելո՞ւ է գործել, թե՞ փակվելու է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով` Կեսոնում աշխատում է 51 հազար հյուսիսկորեացի: