|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկել են Ղարաբաղյան կարգավորումը, նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
«Մենք քննարկել ենք տարածաշրջանային հիմնախնդիրներ, իրավիճակը Հարավային Կովկասում, Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բնականոնացումը, նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործեւնեության ամրապնդումը»,- հանդիպումից հետո հայտարարել է Դավութօղլուն:
Ըստ նրա` գլխավոր թեմաներից են եղել նաեւ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները, իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ այլն: Բոլոր այդ հարցերը քննարկվելու են Էրդողանի` ԱՄՆ այցի ժամանակ:
Դավութօղլուն նաեւ տեղեկացրել է, որ Քերին հայտարարել է, թե ԱՄՆ-ը մտադիր է զարգացնել Թուրքիայի հետ բանակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ: