|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր մեկնարկեց Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև մայիսի 3-ը, իսկ ամսի 4-ը լռության օր է լինելու:
Այսօր քաղաքացիների հետ հանդիպումներ են ունենալու ՕԵԿ-ը` ժամը 11.30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ներկայացվելու է նախընտրական ծրագիրը: Իսկ «Բարև Երևան» դաշինքը Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց գտնվող փոքրիկ պուրակում`ժամը 15:00-ին:
Իսկ Հանրային հեռուստատեսությամբ այսօրվանից թփկնածություն ներկայացրած յոթ ուժերին ժամը 18.00-ից եթերաժամ կտրամադրվի` յուրաքանչյուրին 1 րոպե անվճար և մինչև 1 րոպե վճարովի ժամաքանակով: