|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հարցաքննել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսին. հայտնում է Лента.ру` վկայակոչելով USA Today թերթը:
Զրույցը տեղի է ունեցել Պետրեուսի Արլինգտոնի (Վիրջինիա նահանգ) տանը: ՀԴԲ-ում հաստատել են միայն, որ հետաքննություն են անցկացրել: Զրույցի մանրամասների մասին չեն ցանկացել խոսել նաև Կենտրոնական հետախուզական վարչությունում` ասելով միայն, որ պատրաստ են համագործակցել ՀԴԲ-ի հետ:
Պետրեուսը 2012-ին հրաժարական էր տվել արտաամուսնական կապի պատճառով: Այժմ ՀԴԲ-ն փորձում է պարզել` չի՞ տրամադրել, արդյոք, Պետրեուսն իր սիրուհուն գաղտնի տեղեկություններ: