|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոնդոնում մահացած ռուսաստանցի հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկու մարմինը դիահերձարանում կուսումնասիրվի ևս երկու ամիս։ Այդ մասին, ըստ Веcти.ру-ի, այսօր հաղորդել են Թեմզա գետի հովտային շրջանի ոստիկանությունից:
Օրերս ԶԼՄ-ում տեղեկություններ էին տարածվել, որ գործարարին հուղարկավորելու են լոնդոնյան գերեզմանատանը` նրա դուստրերի որոշմամբ: Սակայն գործը քննող ոստիկանները հայտարարել են, որ չգիտեն, թե որտեղ են պատրաստվում հուղարկավորել Բերեզովսկուն։
«Մենք դեռ որևէ նման տեղեկություն չունենք, թե որտեղ և երբ է տեղի ունենալու հուղարկավորությունը»,- ասել են իրավապահները։