|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուրուգվայի նախագահը Արգենտինայի նախագահին «ծեր հրեշ» է անվանել. հայտնում է El Observador-ը:
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսից առաջ զրուցել է իր հպատակներից մեկի հետ: Չնկատելով, որ բարձրախոսն արդեն միացված է` նա ասել է. «Այդ ծեր հրեշն ավելի վատն է, քան այն շիլաչքը»:
Հարավային Ամերիկայի ԶԼՄ-ներն անմիջապես արձագանքել են նախագահի այդ խոսքերին և վերագրել Մուխիկայի ասածը Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներին ու նրա հանգուցյալ ամուսին Նեստոր Քիրշներին, ով եղել է Քրիստինայի նախորդը նախագահի պաշտոնում:
Ըստ Buenos Aires Herald-ի` Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ուրուգվայի դեսպանի հետ և բողոքի նոտա հանձել նրան: Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը Մուխիկայի այդ խոսքերն «անընդունելի» է անվանել և ասել է, որ դրանք «անարգում են հանգուցյալ Նեստոր Քիրշների հիշատակը»: