|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը կարծես թե իր հովանու տակ է վերցրել ձու արտադրողներին: «Ժողովուրդ»-ը նախորդիվ տեղեկացրել էր, որ Երևանի խանութներում Զատկի տոնից առաջ սկսել են վաճառել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրած ներկված ձվեր, որոնց վրա բացակայում են օրենքով սահմանված նշումները, տուփի վրա գրված չի եղել, թե ինչ տեսակի ձու է, երբ է արտադրված, եփված է, թե ոչ, ինչ ներկով է ներկված և այլն: Դեռ ավելին, կճպելուց հետո ձվերը տարօրինակ հոտ են ունեցել: Թեև հրապարակումից հետո այդ ձվերի ողջ խմբաքանակը հանվել է խանութներից, սակայն Բախչագուլյանի ղեկավարած կազմակերպությունն առ այսօր որևէ քայլ չի ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: